Անցնել բովանդակությանը
ԴՈՒ ԷԼ

ԴՈՒԷԼցիներ

Պարտադիր չէ այսօր իմանալ ամբողջ ապագադ

Կարող ես սկսել՝ հասկանալով, թե ինչն է քեզ հետաքրքրում, ինչն է քեզ մոտ լավ ստացվում և որտեղ կարող ես կիրառել քո կարողությունները։ ԴՈՒ ԷԼ-ի հետ դու բացահայտում ես քեզ, հանդիպում մասնագետների, այցելում ընկերություններ, հավաքում կրթապիտակներ և փորձարկում մասնագիտությունները գործնականում։

Մասնակցությունն անվճար էՏեղերը սահմանափակ են

Ընտրի՛ր քո ուղղությունը

Խմբային ծրագրերը անվճար են ընտրված մասնակիցների համար։ Տեղերը սահմանափակ են։

14–17 տարեկաններ

Այս ուղղությունը դեռահասների համար է, որոնք՝

  • սկսում են մտածել մասնագիտության ընտրության մասին
  • ցանկանում են բացահայտել իրենց հետաքրքրությունները
  • դեռ վստահ չեն՝ որ կրթական ուղին ընտրել
  • ուզում են ճանաչել տարբեր մասնագիտություններ
  • ցանկանում են այցելել ընկերություններ և հանդիպել մասնագետների

Պարտադիր չէ այսօր իմանալ ամբողջ ապագադ։ Սկսի՛ր քեզ բացահայտելուց։

18–24 տարեկաններ

Այս ուղղությունը երիտասարդների համար է, որոնք՝

  • սովորում են կամ ավարտել են ուսումնական հաստատությունը
  • ցանկանում են վերանայել իրենց մասնագիտական ուղղությունը
  • ցանկանում են պատրաստվել աշխատաշուկային
  • փնտրում են գործնական փորձ
  • ցանկանում են զարգացնել աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները
  • պատրաստվում են աշխատանքի կամ փորձնակության

Բացահայտի՛ր քո մասնագիտական ուղղությունը և պատրաստվի՛ր աշխատաշուկային։

Ինչ ես ստանում

  • 01

    Բացահայտում ես քեզ

    Մասնագիտական կողմնորոշման հոգեբանի հետ քարտեզագրում ես հետաքրքրություններդ, ուժեղ կողմերդ ու արժեքներդ։

  • 02

    Հանդիպում ես մասնագետների

    Իրական մենթորներ ոլորտներից, որոնք քեզ հետաքրքրում են։

  • 03

    Այցելում ես ընկերություններ

    Տեսնում ես աշխատանքի աշխարհը ներսից՝ բազմաոլորտ շրջայցերով ու աշխատանքի դիտարկմամբ։

  • 04

    Հավաքում ես կրթապիտակներ

    Ամեն ուսումնական բաժնից հետո՝ կրթապիտակ, որը բացում է հաջորդ հնարավորությունը։

  • 05

    Փորձարկում ես գործնականում

    Հարցազրույցներ, աշխատանքային իրավիճակների փորձարկումներ, գործնական առաջադրանքներ և հասանելիության դեպքում՝ փորձնակություն։

  • 06

    Ունենում ես կողմնացույց

    Ծրագրի վերջում՝ մասնագիտական պորտֆոլիո, ԴՈՒԷԼյան ժամանակագրություն և հաջորդ քայլերի հստակ ծրագիր։

Դիմի՛ր ծրագրին

Դիմումը մի քանի րոպե է տևում։ Կպատասխանենք էլ․ փոստով կամ հեռախոսով՝ հաջորդ հավաքագրման մանրամասներով։

Խմբային ծրագրերը անվճար են ընտրված մասնակիցների համար։ Տեղերը սահմանափակ են։