Անցնել բովանդակությանը
ԴՈՒ ԷԼ

Ինչ է ԴՈՒ ԷԼ-ը

Կրթությունից աշխատանք ճանապարհը՝ կառուցված

ԴՈՒ ԷԼ սոցիալ-կրթական ՀԿ-ն մասնագիտական կողմնորոշման և աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հարթակ է երիտասարդների և նրանց ծնողների համար։ ԴՈՒ ԷԼ-ը կապում է կրթությունը, մասնագիտական կողմնորոշումը և աշխատանքի իրական աշխարհը։ Հիմնադրվել է 2023 թվականին։

Ինչպե՞ս է իրականացվում

ԴՈՒ ԷԼ-ի ծրագիրը համադրում է՝

Ինչպե՞ս է աշխատում

ԴՈՒ ԷԼ-ի մոտեցումը հիմնված է երեք փոխկապակցված փուլի վրա։

  1. 01

    Բացահայտի՛ր

    Մասնակիցը բացահայտում է իր հետաքրքրությունները, ուժեղ կողմերը, արժեքները և հնարավոր մասնագիտական ուղղությունները։

  2. 02

    Ներգրավվի՛ր

    Մասնակիցը զարգացնում է աշխատաշուկայում անհրաժեշտ համընդհանուր և մասնագիտական հմտությունները, անցնում է ուսումնական բաժինները և հավաքում կրթապիտակներ։

  3. 03

    Փորձարկի՛ր

    Մասնակիցը հանդիպում է մասնագետների, մասնակցում է հարցազրույցների, մենթորության, ընկերությունների շրջայցերի, աշխատանքի դիտարկման և փորձնակության։

Մասնակիցը ծրագիրն ավարտում է պատրաստի մասնագիտական պորտֆոլիոյով, ԴՈՒԷԼյան ժամանակագրությամբ և հաջորդ քայլերի հստակ ծրագրով։

Առաքելություն

Օգնել երիտասարդներին կատարել գիտակցված, իրատեսական և կայուն մասնագիտական ընտրություն՝ կապելով նրանց հետաքրքրություններն ու կարողությունները կրթական հնարավորությունների և աշխատաշուկայի իրական պահանջների հետ։

Տեսլական

Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ՝ անկախ բնակության վայրից կամ սոցիալական պայմաններից, կարող է բացահայտել իր ներուժը, փորձարկել մասնագիտական ուղիները և վստահ անցում կատարել կրթությունից դեպի աշխատանք։

Արժեքները

  1. Սովորի՛ր կիրառելովԳիտելիքը իմաստ է ստանում, երբ երիտասարդը կարող է կիրառել, փորձարկել և վերաիմաստավորել այն։
  2. Երիտասարդակենտրոն մոտեցումԴՈՒ ԷԼ-ը չի ընտրում մասնակցի փոխարեն. այն ստեղծում է գիտակցված որոշման պայմանները։
  3. Հավասար հասանելիությունԳործնական կողմնորոշումը պետք է հասնի նաև այն մարզեր ու համայնքներ, որտեղ մասնագիտական կապերն ավելի քիչ են։
  4. ԳործընկերությունԿրթությունից աշխատանք անցումը հնարավոր է միայն երիտասարդների, ընտանիքների, կրթողների, գործատուների և համայնքի համատեղ ջանքով։
  5. Ապացույց և ինքնանդրադարձԱմեն գործողություն պետք է թողնի ուսումնառության ապացույց, հետադարձ կապ և ավելի հստակ հաջորդ քայլ։

Ինչ ենք չափում

Չորս հարց, որոնց շուրջ հավաքում ենք տվյալներ ամեն ծրագրում։ Հրապարակված հետազոտության հղումներ կավելանան հրապարակվելուն պես։

Մասնակիցների արդյունքներ

Որքանո՞վ է հստակացել մասնակցի ուղղությունը ծրագրի սկզբի ու վերջի համեմատ։

Ծրագրի որակ

Ի՞նչ են ցույց տալիս մասնակիցների ու մենթորների հետադարձ կապը ուսումնական բաժինների և շրջայցերի մասին։

Արժեք գործատուի համար

Ի՞նչ են ստանում գործընկեր ընկերությունները՝ մենթորությունից մինչև ապագա աշխատակիցներ։

Համակարգային ազդեցություն

Ինչպե՞ս է փոխվում կրթությունից աշխատանք անցումը մարզերում, որտեղ ծրագիրը գործում է։

Քո հաջորդ քայլը կարող է սկսվել այսօր

Դիմի՛ր ծրագրին, եթե 14–24 տարեկան ես, կամ դարձի՛ր գործընկեր, եթե ուզում ես երիտասարդների կողքին լինել այդ ճանապարհին։